Wednesday, October 17, 2012

სასწავლო პროექტი


Նախագծի անվանումը-Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»
Նախագծի հիմնական թեման-Հավաքել տեղեկություններ  Մ  Խորենացու և«Հայոց պատմությունը» գրելու շարժառիթի մասին:
Նախագծի էֆեկտիվությունը-հավաքելով տեղեկություններ աշակերտները կիմանան մեր ժողովրդի պատմության և հարևան ազգերի պատմիչների  պատմագրության մեջ կատարած դերի և նշանակության մասին:
Նախագծի նպատակը-Աշակերտները խորացնեն իրենց գիտելիքները: Պատմական ակունքներին անդրադառնալով հասկանան գրավոր աղբյուրների դերը և նշանակությունը:
Մասնակիցների հասակը-8-րդ դասարան
Նախագծի տևողությունը-2 դասաժամ
Սպասվող  արդյունքը-Աշակերտները հասկանան
1.Խորենացու «Հայոց պատմությունը»
2.Ինչ դեր է կատարել և կատարում մեր կյանքում
3.Այսօր ինչքանով է մեզ անհրաժեշտ իմանալ մեր ժողովրդի անցած ճանապարհը
4.կապ հաստատել կարողանան Խորենացու ապրած ժամանակների ևմեր օրերի միջև:
5.Ինչու Խորենացին գրեց «Հայոց պատմությունը»:
Ռեսուրսներ-Համակարգիչ, համացանց, գիրք, թուղթ, գրիչ:
Նախագծի ընթացքը –Աշակերտները շնորհանդես ներկայացնեն հետևյալ թեմաներով,
1 Պատմության իմացության դերը հասարակական կյանքում
2 Ներկայացնեն այն աղբյուրները,որտեղից օգտվել է Խորենացին
3.Ով է  հայ ժողովրդի համար:
4.Խոսեն հարևան ազգերի պատմիչների և նրանց աշխատությունների մասին:
5.Լրացուցիչ նյութեր ներկայացնեն այն ժամանակաշրջանի մասին, երբ ապրել է Խորենացին:
Իրենց ձևավորած հայացքներե ներկայացնեն ժամանակաշրջանի մասին:
Միջառարկայական կապը-Հայ գրականություն, պատմություն
Նախագծի հեղինակ-Ռուսուդան Թևանյան
Հեղինակի էլ-փոստը-rusudantrvanian@gmail.com